Երևանի կենտրոնի շուրջ 145.000 բաժանորդ, որից 5000-ը հանրային՝ անխափան էլեկտրամատակարարում կունենա:
Նախագիծը կիրականացվի շուրջ 40 փողոցներում, կանցկացվի 40 կմ մալուխ:
Շինհրապարակներն, ի դեպ, կահավորված են Երևանի ավագանու սահմանած չափորոշիչներին համապատասխան՝ անվտանգ հետիոտնի ու երթևեկության համար:
Երևանի քաղաքապետարանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համատեղ քննարկած ներդրումային ծրագիրը լուծում կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին: