Նոյեմբերի 7-ին Լոռու մարզի Թումանյան և Փամբակ, նոյեմբերի 8-ին Արագածոտնի մարզի Շամիրամ, Մեծաձոր և Արևուտ համայնքներում նախատեսվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների հանդիպումները գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ։
Հանդիպումների ընթացքում ներկայացվելու են գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերը, դիմելու ընթացակարգը, անհրաժեշտ չափանիշները, որից հետո նախատեսվում է հարց ու պատասխան։
Միջոցառմանը մասնակցելու և այլ հարցերի համար կարող եք զանգահարել 011 29 74 28 հեռախոսահամարով։