Կարևոր իրադարձություններ

Վթար՝ Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկի մոտ. կա երկու տուժած

03 Հոկտեմբեր, 2024 19:06
Վթար՝ Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկի մոտ. կա երկու տուժած

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12։06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Էրեբունու փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ․ Մ․), «Mazda» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Mazda» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։

 

Լրահոս

Դիտել ավելին