Կարևոր իրադարձություններ

Փակ կլինեն Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը

03 Հոկտեմբեր, 2024 18:35
Փակ կլինեն Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հոկտեմբերի 4-ին Հանրապետության հրապարակում ՏՏ ոլորտի WCIT 2024 միջոցառման համատեքստում նախատեսված համերգով պայմանավորված՝ Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում ժամը 18:00-ից մինչև համերգի ավարտը ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը:  Ավտոբուսային և միկրոավտբուսային երթուղիները կգործեն հրապարակը շրջանցող փողոցներով: 

Պատճառվող անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին