Ինչպես արդեն տեղեկացրել էինք, իսրայելական ռազմաօդային ուժերի կործանիչները նախօրեից հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքին` կիրառելով հրետանային միջոցներ, տանկեր: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ին ծանուցել են Լիբանանում սահմանափակ ցամաքային գործողություն իրականացնելու ծրագրի մասին:
Ըստ լուրերի`Իսրայելի ծրագրած արշավը պետք է կենտրոնանար սահմանի երկայնքով «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքների չեզոքացման վրա՝ իսրայելական սահմանամերձ բնակավայրերին սպառնացող վտանգը վերացնելու համար։
Այս ամենով պայմանավոված բավականին թռիչքներ են չեղարկվել կամ հետաձգվել խնդրահարույց ուղղություններով: Ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր, որոնք պետք է Լոս Անջելեսից մեկնեին Հայաստան, նրանց ասել են, որ թռիչքները չեղարկվել են անժամկետ:
Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը, այս պահին միակ անժամկետ չեղարկվածը «Քաթար»-ն է, որն, իրավիճակի հետ կապված, անժամկետ դադարեցրել է:
«Այս պահի դրության առավոտյան FlyOne-ի Թել-Ավիվ ունեինք, թռել է, «Հայկական ավիաուղիներ»-ով Իրան ունեինք այնտեղից, պետք է գա, նույնիսկ հնարավոր է` եկել է»,-մեզ հետ զրույցում ասաց օգնականը` նշելով, որ անժամկետը նաև հասկանում ենք, որ ցանկացած պահի կարող է վերականգնվի իրավիճակով պայմանավոված: «Այս պահին դեռ լուրջ փոփոխություններ չկա մեր տարածքում»:
Ինչպես տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի կայքից, հիմնականում բոլոր չվերթները կատարվել են, չեղարկվել է միայն Թեհրան ուղղությունը, որն, ըստ խոսնակի, իրենցն է, մերը գալու էր:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ, անդրադառնալով Իսրայելի ուղղությամբ շուրջ 400 հրթիռ արձակելուն, ընդգծել է, որ Իրանը երկու ամիս զսպվածություն է դրսևորել և այժմ օգտվել է օրինական ինքնապաշտպանության իր իրավունքից՝ հիմնված ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի վրա և բացառապես թիրախավորել է ռազմական օբյեկտները:
«Գործողությունն ավարտվել է, սակայն եթե սիոնիստական ռեժիմը պատասխան գործողություն իրականացնի, մեր պատասխանն ավելի հուժկու կլինի: Իրանը լարվածության սրման ու պատերազմի չի ձգտում, բայց պատերազմից էլ չի վախենում»,-նշել է Իրանի ԱԳ նախարարը:
Հայկական ավիացիայից էլ տեղեկացնում են, որ տարածքային լարվածության ֆոնին, թռիչքային անվտանգությունն ապահովելու նպատակով Qatar Airways ավիաընկերությունն անժամկետ չեղարկել է իր բոլոր թռիչքները դեպի Հայաստան, Հորդանան, Իրան, Իրաք, Լիբանան,Ղասախստան:
Հարցերի դեպքում կապ հաստատել ավիաընկերության կամ պաշտոնական ներկայացուցչությունների հետ։