Կարևոր իրադարձություններ

Կողմերն անդրադարձել են կիբեռանվտանգության ոլորտում ԱՄՆ կառավարության ռազմավարությանը

03 Հոկտեմբեր, 2024 20:12
Կողմերն անդրադարձել են կիբեռանվտանգության ոլորտում ԱՄՆ կառավարության ռազմավարությանը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կիբեռտարածության և թվային քաղաքականության բյուրոյի գծով ավագ տեղակալ Ջենիֆեր Բեչըսին և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։

Ինչպես հայտնում են ԲՏԱ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության առաջնահերթություններն ու հնարավորությունները:

Նախարարը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության նախաձեռնությունները։

Ջենիֆեր Բեչըսը, իր հերթին, անդրադարձել է կիբեռանվտանգության ոլորտում ԱՄՆ կառավարության ռազմավարությանը՝ ընդգծելով հուսալի թվային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին