«Լինում են դեպքեր, երբ որոշ քաղաքացիներ արձանագրված իրավախախտման գործով կայացված տուգանքի որոշումը վերադասության կարգով բողոքարկելով՝ չբեկանման դեպքում այն վճարում են 30 տոկոսով նվազ:
Իսկ որոշ դեպքերում նվազեցված վճարելով տուգանքը՝ բողոքարկում են որոշումը, որի չբեկանման դեպքում վճարման պարտավորությունը համարվում է չկատարված։
Հիշեցնենք, որ տուգանքի որոշման ծանուցմանը հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում ի սկզբանե նշանակված տուգանքը նվազում է 30 տոկոսով՝ բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը բողոքարկելու դեպքի։
Հարգելի՛ քաղաքացիներ, 30 տոկոս բոնուսային բաղադրիչը տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում չի գործում»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։