Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 1-ին շրջագայություն կատարելիս ժամը 16:50-ին Տաթև բնակավայր տանող ճանապարհին ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:
Մեքենայի թափքում շուրջ 3 խմ փայտանյութ կար, որի վերաբերյալ Սիսիան քաղաքի բնակիչ 32-ամյա վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը գնել է Սյունիք բնակավայրից: Ստուգմամբ պարզվել է նաև, որ նա մեքենան վարել է առանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայականի:
«Ֆորդ Տրանզիտը» տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին: