Կարևոր իրադարձություններ

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած տնտեսավարողներին աջակցության ծրագրի իրականացման համար կհատկացվի 300 մլն դրամ

03 Հոկտեմբեր, 2024 15:36
Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած տնտեսավարողներին աջակցության ծրագրի իրականացման համար կհատկացվի  300 մլն դրամ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Աղետի գոտու տուժած տնտեսվարողներին աջակցության ծրագրի իրականացման հատկացնել  300 մլն դրամ: Միջոցառումն առաջարկվում է ավելացնել էկոնոմիկայի նախարարության «Գիտելիքահենք նորարարական տնտեսությանը և փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության» ծրագրում։  Շահառուների թիվը շուրջ 150 է:

Ինչպես նշել է  էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Լոռու և Տավուշի մարզերի տուժած տնտեսվարողների շրջանակը և պատճառված վնասներն այս ընթացքում գույքագրել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը: Տեղումների հետևանքով վնասներ կրած տնտեսվարողների ցանկերը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, տնտեսվարողների տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը՝ ՊԵԿ-ը, իսկ վնասի չափի վերաբերյալ տեղեկատվությունը՝ Քաղաքաշինության կոմիտեն: Ըստ նախարարի՝ առանձնացվել է տնտեսվարողների կրած վնասների երեք մակարդակ՝ ցածր, միջին և բարձր: 

 

Լրահոս

Դիտել ավելին