Կարևոր իրադարձություններ

Ինչ է նախատեսված «Դիջիթեք էքսպո 2024»-ին

03 Հոկտեմբեր, 2024 18:17
Ինչ է նախատեսված «Դիջիթեք էքսպո 2024»-ին

Հոկտեմբերի 4-6-ը Երևանում կկայանա «Դիջիթեք էքսպո2024» միջոցառումը, որի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Մերիդիան էքսպո (հասցեն՝ Երևան, Ոսկերիչների 1)։

Մինչ բացման արարողությունը՝ ժամը 10։10-ից, հնարավորություն կունենաք առանձին հարցազրույցներ և ճեպազրույցներ ունենալ միջոցառման
կազմակերպիչների և մասնակիցների հետ։

Նույն օրը՝ ժամը 14:20-15:20-ն, «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող «Նորարարություն, կրթություն և ներազդեցություն. տեխնոլոգիական առաջատարների երկակի դերը հասարակության մեջ» թեմայով պանելային քննարկմանը կմասնակցի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

ԴիջիԹեքի երեք օրերի ընթացքում 200-ից ավելի ընկերություններ ու ստարտափներ կներկայացնեն իրենց նոր պրոդուկտներն ու ծառայությունները։ Երկու առանձին սրահներում էլ տեղի կունենան քննարկումներ տեխնոլոգիական ոլորտին վերաբերող թեմաներով զրույցներ ու պանելային քննարկումներ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հրավիրում են մասնակցելու և լուսաբանելու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն այս միջոցառումը, բացահայտելու Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին