ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մերձավորարևելյան հակամարտության կողմերին նախազգուշացրել է միջուկային օբյեկտների վրա հարձակումներ չիրականացնել։
«Առաջին ուղերձը, որը ես ուզում եմ փոխանցել այսօր, խնդրանքն է, պահանջը ԵՄ-ից՝ թույլ չտալ հարձակումներ միջուկային կայանքների վրա:
Եվրամիությունը միշտ հաստատուն դիրքորոշում է որդեգրել աշխարհի ցանկացած միջուկային կայանքի վրա հարձակման հարցում»,-Իսպանիայում ֆորումի ժամանակ նշել է պաշտոնյան: