Կարևոր իրադարձություններ

«Արաբկիր» առողջության կենտրոնը նորոգվում է (տեսանյութ)

03 Հոկտեմբեր, 2024 16:25
«Արաբկիր» առողջության կենտրոնը նորոգվում է (տեսանյութ)

«Արաբկիր» առողջության կենտրոնը հարկ առ հարկ նորոգվում է:

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենտրոնն արդեն քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ արդիականացված պայմաններում:  

Նոր գույք, ժամանակակից բուժսարքավորումներ և թարմացվող լաբորատորիա. բուժառուների համար առաջնային բուժսպասարկման կենտրոնները չեն զիջում մասնավոր կլինիկաներին:

Առողջապահական ընկերությունների շենքային պայմանների բարելավումը համայնքի գերակա խնդիրներից է: 2023 թվականին «Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում» ծրագրով  4 բուժհաստատությունների հիմնանորոգման համար հատկացվել է  1,2 մլրդ դրամ: 
Իսկ արդեն 2024 թվականի ծրագրով վերանորոգվելու են հետևյալ 6 բուժհաստատությունները՝

Երևանի «Արշակունյանց» ԱԿ,

Երևանի «Նոր Նորք» ԱԿ,

Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» ԱԿ,

Երևանի «Կարմիր բլուր» ԱԿ,

Երևանի «Սարի թաղ» ԱԿ,

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

 

Լրահոս

Դիտել ավելին