Հուլիսի 15-ին Վիտեբսկում մեկնարկել է «Славянский базар» երիտասարդ կատարողների մրցույթի առաջին օրը։
Մրցույթի 15 մասնակիցները կատարել են սլավոնական հիթեր։
Հայաստանն այս տարի նեկայացնող Մաշա Մնջոյանն առաջին մրցութային օրը կատարել է «Пообещайте мне любовь» երգը։
Երգչուհին ժյուրիի կողմից ստացել է 66 միավոր՝ այս պահի դրությամբ զբաղեցնելով մրցույթի 4-րդ հորիզոնականը։
Առաջին տեղում 69 միավորով Ղազախստանի ներկայացուցիչ Կուրալայ Մեյրամբեկն է։
Հայաստանի ներկայացուցիչը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.
«Ես ունեմ իմ շատ «գեղեցիկ» կարծիքն այս ամենի մասին, բայց շատ հետաքրքիր են իմ հայրենակիցների կարծիքները ելույթիս եւ նաեւ «ժուրիի» գնահատակնների մասին»։
Տեսնայութն՝ այստեղ։