Մյունխենի «Բավարիայի» եւ Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենը ջանք չի խնայում որքան հնարավոր է շուտ դաշտ վերադառնալու համար,- այդ մասին հաղորդում է «Bild»-ը։
Հոլանդացի ֆուտբոլիստը դեռ մարզվում է գերմանական ակումբի երկրորդ կազմի հետ եւ չի մեկնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղին։
Սակայն Ռոբենը հույս ունի մասնակցել հոկտեմբերի 24-ին Բունդեսլիգայի 10-րդ տուրում «Քյոլնի» դեմ կայանալիք հանդիպմանը։