Խորվաթիայի իշխանությունները երեկ երեկոյան բացել են Սերբիայի հետ սահմանը մի քանի հազար միգրանտների առաջ, քանի որ վերջիններս փորձում էին հաղթահարել կառուցված արգելապատնեշը և այդկերպ հասնել Արևմտյան Եվրոպա:
Մինչ այդ Բերկասովո գյուղում կուտակվել էր շուրջ 3000 մարդ: Բալկանյան երկրների սահմանային կետեի մոտ հազարավոր միգրանտներ են կուտակվել այն ժամանակ, երբ այդ երկրների կառավարությունները միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցնում անգործության համար:
Մասնավորապես, Սլովենիան մեղադրում է Խորվաթիային նրանում, որ նա արհամարհում է միգրանտներին, Սլովենիան էլ հայտարարում է, որ կարող է ընդունել սահմանափակ թվով միգրանտների: