Կարևոր իրադարձություններ

Բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ բյուջե է մուտքագրվել 1.17մլն դրամ

19 Հոկտեմբեր, 2015 21:38
Բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ բյուջե է մուտքագրվել 1.17մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից հոկտեմբերի 12-16-ն իրականացված շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 230 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 428.65 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խախտումներ են արձանագրվել բուսական աշխարհի պահպանության և մթնոլորտային օդի ոլորտների, ինչպես նաև ապօրինի որսի դեպքերի արձանագրման վերաբերյալ: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 428.65հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի վերահսկողության բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Հողերի պահպանության ոլորտ Տավուշի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազ. դրամ վարչական տուգանքի որոշում: Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Շիրակի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 20.0կգ (50հատ) «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Ա. և Պ.Աբրահամյանների բարեգործական ճաշարան և Երևանի լսողական խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 20.0կգ (180հատ) «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ: Ընդհանուր առմա մբ, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.17 մլնդրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին