Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը՝ Հրազդանում տեղի ունեցած դանակահարության մասին

19 Հոկտեմբեր, 2015 11:53
Ոստիկանությունը՝ Հրազդանում տեղի ունեցած դանակահարության մասին
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Սպանդարյան և Երևանյան փողոցների խաչմերուկում լուսացույցի տակ կանգնած «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայից մի տղամարդ է իջել և մոտենալով ծառայություն իրականացնող Ճանապարհային ոստիկանության ծառայողներին` հայտնել, որ իրեն դանակահարել են, դանակահարողը գտնվում է ավտոմեքենայում:
 
Ոստիկանները նրան և ավտոմեքենայի վարորդին տեղափոխել են հիվանդանոց, իսկ ուղևորին՝ ավտոմեքենայով, բերման են ենթարկել ոստիկանության Հրազդանի բաժին:
 
Բժշկական օգնություն ստանալուց հետո վարորդը նույնպես բերման է ենթարկվել բաժին:
 
Ըստ Ոստիկանության լրատվական ծառայության՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19:30-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Հրազդանի Մյասնիկյան փողոցի թիվ 11 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, 1964 թ. ծնված Մեսրոպ Հ.-ն դանակով հարվածել է 1975 թ. ծնված Արթուր Մ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ, իսկ վիճաբանությունը կանխելու և դանակը խլելու նպատակով միջամտած 1965 թ. ծնված Սամվել Ե.-ն ձեռքի շրջանում նույնպես ստացել է վնասվածք: 
 
Մեսրոպ Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
 
Արթուր Մ.-ին և Սամվել Ե.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
 
Հանգամանքները պարզվում են:
 
Կատարվում է հետաքննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին