Ֆրանսիայի մաքսային աշխատակիցները առգրավել եվ վերջին երկու տարվա մեջ մարիխուանայի ամենամեծ խմբաքանակը՝ 7.1 տոննա: Այս մասին հաղորդում է France Press գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Նշվում է, որ առգրավված խմբաքանակը եղել է Փարիզի 16-րդ շրջանում կայանած 3 ավտոմեքենաներում:
Ինչպես հաղորդել է գործակալությունը, առգրավումն այն աշխատանքի արդյունքն է, որ մի քանի շաբաթ իրականացրել է հետախուզության և մաքսային հետաքննությունների ազգային դիրեկտորատը: