ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կրոնական ազատությունների պաշտպանությունը հանրության բարոյական պարտքն է, այն կանխում է ծայրահեղականության դրսևորումները: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Քաղաքական գործիչն այդ մասին հայտարարել է Աֆինագորի պատրիարքին հունական օրթոդոքսալ եկեղեցու գլխավոր պարգևի՝ մարդու իրավունքների գծով մրցանակի հանձնման արարողության ժամանակ:
Նա նաև նշել է, որ ահաբեկչական «Ալ Քաիդա» և ԴԱԻՇ խմբավորումները արդարացնում են սարսափելի բռնություննրը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ուժեղ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը հոգ է տանում մարդու իրավունքների պաշտպանությանը: