Կարևոր իրադարձություններ

Թուրքիան ունակ է պաշտպանել իր օդային տիրույթը. Սթոլթենբերգ

07 Հոկտեմբեր, 2015 19:00
Թուրքիան ունակ է պաշտպանել իր օդային տիրույթը. Սթոլթենբերգ

CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, ունակ է պաշտպանել իր օդային տիրույթը այն խախտող ինքնաթիռներից, և որ ՆԱՏՕ-ն այդ հարցում աջակցում է նրան։

Սթոլթենբերգը նման կերպ է պատասխանել ռուսական ինքնաթիռների կողմից Թուրքիայի օդային տիրույթը խախտելու մասին հարցին. «Ես միայն կարող եմ ասել, որ ՆԱՏՕ-ն կարող է պաշտպանել իր բոլոր դաշնակիցներին։ Թուրքիան մեր ուժեղ դաշնակիցն է։ Նա ունի իր ռազմական պոտենցիալը։ Նրանք կարող են պաշտպանել իրենց օդային տիրույթը, մենք աջակցում ենք նրանց, երբ նրանք պաշտպանում են իրենց օդային տիրույթը»։

Սթոլթենբերգը հավելել է, որ Ռուսաստանը հիմնականում հարվածում է սիրիական ընդդիմությանը և ոչ թե ԴԱԻՇ-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին