Կարևոր իրադարձություններ

Սիրիայում հարկադիր փախստական է դարձել ավելի քան 4 մլն մարդ. Պան Գի Մուն

18 Հոկտեմբեր, 2015 10:45
Սիրիայում հարկադիր փախստական է դարձել ավելի քան 4 մլն մարդ. Պան Գի Մուն

Սիրիայում ճգնաժամի պատճառով ավելի քան 4 մլն մարդ հարկադրված է եղել լքել իրենց տները: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ գրում է lenta.ru-ն:

Նրա խոսքով՝ փախստականների հոսքից ամենից շատ տուժում են Հորդանանը, Թուրքիան, Լիբանանը, Իրաքը: «Լիբանանի բնակչության 25 տոկոսը այժմ սիրիացի փախստականներն են: Ավելի քան 2 մլն փախստական կա Թուրքիայում, 1,5 մլն՝ Հորդանանում, 300 հազար՝ Իրաքում և որոշ մասը՝ Հյուսիսային Աֆրիկայում և Եգիպտոսում»,- հայտարարել է նա:

Սիրիայում 8 մլն մարդ անհապաղ մարդասիրական օգնության կարիք ունի:

Պան Գի Մունի կարծիքով՝ այս միգրացիոն ճգնաժամը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր խոշորագույնն է և լուրջ մարտահրավեր է՝ ուղղված համաշխարհային հանրությանը: Ողջ աշխարհում կա մոտ 60 մլն փախստական:

 

Լրահոս

Դիտել ավելին