Մոտ 100 հեծանվորդներ, որոնց թվում է Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Արարատի մարզպետը հաղթահարել են 16 կմ ճանապարհը՝ Հանրապետության հրապարակից հասնելով Մասիս քաղաք։
Մասիսում նրանք նշել են Վարդավառը։
Հեծանվաերթից հետո լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ Մասիս մտնող ճանապարհը կնորոգվի։