«Բարսելոնա» լրջորեն հետաքրքրված է «Ֆեներբախչեի» հարձակվող Ռոբին վան Պերսիի տրանսֆերը ձեռք բերելու շուրջ, հայտնում է հոլանդական «Algemeen Dagblad» պարբերականը:
Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը ներկա է գտնվել Եվրո-2016-ի ընտրական փուլի Հոլանդիա – Չեխիա մրցավեճին և հետևել է 32-ամյա ֆուտբոլիստի խաղին:
Ըստ աղբյուրի տեղեկության, «Բարսելոնան» արդեն բանակցություններ է սկսել Վան Պերսիի գործակալների հետ` հունվարին տրանսֆերն իրականացնելու ակնկալիքով:
Նշենք, որ հոլանդացին լարված հարաբերությունների մեջ է գտնվում «Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ Վիտոր Պերեյրայի հետ, ինչը կարող է արագացնել տեղափոխությունը: