Կարևոր իրադարձություններ

Ռուս տղամարդը «ականապատել» է Շերեմետեւոն կորած տիկնոջ պատճառով

19 Մայիս, 2019 22:36
Ռուս տղամարդը «ականապատել» է Շերեմետեւոն կորած տիկնոջ պատճառով

Բրյանսկի բնակիչը հայտնել էր «Շերեմետեւո» օդանավակայանի ականապատման մասին կորած տիկնոջը գտնելու եւ թռիչքից չուշանալու համար, հաղորդում է ԼԵնտա.Ռու-ն՝ հղում անելով Baza Telegram-ալիքին:

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 15-ին: 62-ամյա Ալեքսեյ Կոժինն իր տիկնոջ հետ պատրաստվում էր մեկնել Թուրքիա: Նստեցման մասին հայտարարությունից հետո տղամարդը կորցրել էր տիկնոջը:

«Հիշո՞ւմ եք զգացողությունը, երբ դրամարկղի հերթը մոտենում էր, իսկ մայրիկը ինչ-որ տեղ էր գնացել: Ահա եւ Կոժինն է խուճապի մատնվել եւ, չգիտես ինչու, հարցրել բորտ-ուղեկցորդին. «Իսկ եթե ես ասեմ, որ ռումբ ունեմ, թռիչքը կհետաձգե՞ն»,-գրում է Telegram-ալիքի հեղինակը:

Արդյունքում չվերթը հետաձգել են, իսկ Կոժինի անունով կազմել արձանագրություն: Նշվում է, որ ընտանիքը չի հասել հանգստավայր:

Ներկայումս Ռուսաստանի ՆԳՆ-ի կայքում չկան հաղորդագրություններ այդ դեպքի մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին