Կարևոր իրադարձություններ

Լատինատառ ծաղկեպսակը սադրանք էր. Արայիկ Հարությունյան

09 Մայիս, 2019 14:32
Լատինատառ ծաղկեպսակը սադրանք էր. Արայիկ Հարությունյան

Կատարյալ ստորություն է տարբեր ուսխորհուրդների կամ համալսարանների հետ նման կերպ հաշիվներ մաքրելու համար այս տոներն օգտագործելը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Եռաբլուր պանթեոն լատինատառ հայերենով գրությամբ ուղարկված ծաղկեպսակ ուղարկելուն:

«Դա ուղղակի անընդունելի է: Նրանք, ովքեր դա արել են, պարզապես դատապարտելի քայլ են արել: Կոչ կանեմ առհասարակ այս տոները, նվիրական օրերը ընդհանրապես չփորձեն օգտագործել ինչ-ինչ քաղաքական նպատակների համար»,- ասաց նա:

Նշենք, որ այսօր Եռաբլուրում հայտնվել էր Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից ծաղկեպսակ՝  լատինատառ հայերեն գրառմամբ: Ավելի ուշ նույն համալսարանի ուսանողները հերքել էին իրենց առնչությունը ծաղկեպսակի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին