Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան էջում գրում է.
Սերժ Սարգսյանը 1993թ.-ից զբաղեցրել է հետևյալ պաշտոնները. 1993-1995 թվականներին ՀՀ պաշտպանության նախարար, 1995-1996 թվականներին՝ ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա՝ ազգային անվտանգության նախարար, 1996-1999 թվականներին՝ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար, 1999-2000 թվականներին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 1999-2007 թվականներին՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 2000-2007 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 2007-2008 թվականներին՝ ՀՀ վարչապետ, 2008 թ. ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը՝ ՀՀ նախագահ։
ՀՀ ամբողջ պատմության ընթացքում ներքին քաղաքականության բնագավառում որոշիչ դեր և նշանակություն է ունեցել Ազգային անվտանգության ծառայությունը:
Հարց
Այս մեկ տարվա ընթացքում, Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ի տեղական և ազգային մակարդակի դեմքերը, որոնք իրենց բիզնեսներով նաև իրենց կողմից նշանակված կադրերով սերտաճած են եղել ԱԱԾ-ի հետ, նաև ԱԱԾ-ի առանցքային դեմքերն են իրենց քաղաքական տանիքի միջոցով տիրացել տարատեսակ բիզնեսների, այլևս չունե՞ն այդ կապերը, այլևս չունե՞ն այդ բիզնեսները:
Արդյո՞ք ԱԱԾ-ից չկա տեղեկատվական և ուղղակի աջակցություն ՀՀԿ-ի կարկառուններին, խիստ կասկածում եմ:
Արդյոք քաղաքական դոսյեները մնում են չօգտագործված թե ներկա , թե նախկին իշխանությունների կողմից:
Լյուստրացիան առավել քան անհրաժեշտ է, զտումն առավել քան կենսական նշանակություն ունի: