Կարևոր իրադարձություններ

Քեզ ասում եմ գնա, վերընգի տանդ, ոտերդ կջարդեմ. Սմբատ Հակոբյանը հրապարակել է իր և Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցը (տեսանյութ)

01 Հոկտեմբեր, 2015 16:00
Քեզ ասում եմ գնա, վերընգի տանդ, ոտերդ կջարդեմ. Սմբատ Հակոբյանը հրապարակել է իր և Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցը (տեսանյութ)

Սեպտեմբերի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իր և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազրույցի սղագրությունը։

-Ռուբեն ջան բարև, ինչ կա: Հո բան չի եղել, մի քանի անգամ զանգել ես:

-Սմբո, ինչ պիտի լինի, էս ինչ թազա թատրոն ես սարքել, հավաքել ըտեղ, կապիկություն են անում:

-Ռուբեն, չգիտեմ, թե ում համար է դա թատրոն կամ կապիկություն, ստեղ մարդիկ են հավաքվել՝ կոնկրետ պահանջով, կոնկրետ հարցեր են դնում:

-Արա, ի՞նչ հարց, թարգը տուր, գնա հանգիստ նստի տունդ ու ոչ մի բանի մի խառնվի:

-Ռուբեն, նախ «արայով» մի խոսի, երկրորդն էլ, եթե էդ թեմայով խոսելու բան ունես, կարող ենք ցերեկը հանդիպել, խոսել:

-Արա՛, լսի ինչ եմ ասում, ես քո հետ ինչ պիտի խոսամ, քեզ ասում եմ՝ յան տուր, գնա նստի տունդ, թե չէ վաղը քո հետ ուրիշ մարդիկ կխոսեն, ուրիշ ձևի:

-Ուրեմն հիմա լսի ինչ եմ ասում, Ռուբե՛ն, նախ դու չէ, որ պիտի ասես ինչ անեմ, հետո եթե որևէ մեկը կփորձի է՛ս հարցում իմ հետ «ուրիշ ձև» խոսի, ուրիշ ձևի պատասխան կստանա:

-Արա, քեզ ասում եմ վեր ընգի տանդ, թե չէ կասեմ ոտերդ կջարդեն»:

Նշենք, որ սղագրության մեջ կային նաև հայհոյանքներ :

Ազատամարտիկի փոխանցմամբ, հեռախոսզանագը եղել է այս տարվա հունիսի 22-ին, գիշերը ժամը 2-ին։

«Սա քաղաքական հաշվեհարդար էր և ավելի՝ սա քաղաքական մահափորձ էր իմ անձի, մեր տեսակի հանդեպ: Ինձ համար ավելի քիչ մտահոգիչ է ֆիզիկական հաշվեհարդարը, ինձ համար ավելի մտահոգիչ է այս բեսպրեդելը, որը նպատակ ունի ոչնչացնել իմ բարոյական կերպարը: Կրկնում եմ, որ սա քաղաքական հաշվեհարդար էր, որի հիմնական նախաձեռնողը, հովանավորը Ռուբեն հայրապետյանն է»,-ասաց Սմբատ Հակոբյանը:

Նրա փոխանցմամբ, ինքը Ռուբեն Հայրապետյանի հետ ծանոթացել է 1989թ.-ի աշնանը՝ Մատենադարանի մի միտինգի ժամանակ, նրան իր մտերիմ, հարազատ մարդիկ են ծանոթացրել. «Ճիշտ է, մենք երկուսս էլ ավանի բնակիչ ենք, տոհմերով իրար ծանոթ, բայց մինչ այդ չենք ճանաչել միմյանց: Մինչև վերջին դեպքերը, Ռուբեն Հայրապետյանը տարբեր հարցերով դիմել է ինձ, ես օգնել եմ նրան անշահախնդիր կերպով: Ես կյանքումս որևէ մեկին, հատկապես նրան ու նրա շրջապատին, կենսական խնդիրների համար չեմ դիմել,Ռուբեն Հայրապետյանի և նրա համախոհների հետ որևէ, ֆինանսական խնդիր չեմ ունեցել և չունեմ այս պահի դրությամբ: Ինքը և իր շրջապատը որևէ տեղ մի փաստ չեն կարող բերել, որ ինձ նույնիսկ մի տուփ ծխախոտ նվիրել»:

Սմբատ Համոկբյանի խոսքով, ինքը ֆինանսական խնդիրներ ունի շատ քիչ՝ երկու-երեք հոգու հետ, ում հետ ընկերական հարաբերությունների մեջ է:




 

Լրահոս

Դիտել ավելին