Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա) տարածաշրջան կայցելեն հոկտեմբերի 28-ին։ Այդ մասին գործակալությանը հայտնել է նրա իրազեկ աղբյուրը։ Աղբյուրի խոսքերով՝ համանախագահները այցի ժամանակ քննարկելու են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մանրամասները։