Չինաստանի Հունան նահանգում կկառուցեն աշխարհի ամենաերկար ապակե կամուրջը, գրում է Fox News-ը: Բացումը նախատեսված է 2016թ. հունվարին:
Կամուրջը կկառուցվի 300 մ բարձրության վրա կիրճի վրայով, դրա երկարությունը կկազմի 430 մ: Կամուրջը կառուցվի 5 սմ հաստությամբ ապակուց, որոշ մասերում դիտահարթակներ կկառուցվեն:
Հեղինակները վստահեցնում են, որ կամուրջը լիովին անվտանգ կլինի մարդկանց համար՝ սա ցույց են տվել բազմաթիվ թեստերը: Սակայն զբոսաշրջիկների առավելագույն թիվը, որոնք կկարողանան միաժամանակ գտնվել կամրջի վրա, կլինի մինչև 800 հոգի:
Ճարտարապետների խոսքով՝ այդպիսի նախագծի ստեղծման համար իրենց ոգեշնչել է «Ավատար» ֆիլմը:
Ավելի վաղ Չինաստանում բացել էին աշխարհում առաջին կախովի ապակե կամուրջը, բայց հոկտեմբերին 300-մետրանոց կառույցը ճաքել է՝ այն բանից հետո, երբ զբոսաշրջիկներից մեկն այնտեղ պողպատե բաժակ է գցել: Թեև տեղի իշխանությունները վստահեցնում էին, որ մարդկանց ոչինչ չի սպառնում, կամրջի մուտքը փակվել է: