Օրգանիզմի այսպիսի մաքրման դեպքում դուք կարող եք նվազեցնել (երբեմն` ամբողջությամբ վերացնել) այնպիսի հիվանդությունների ախտանիշները, ինչպիսիք են գլխացավը, ռադիկուլիտը, տրոմբոֆլեբիթը, թոքերի, երիկամների, ստամոքսի և արյան հիվանդությունները։
Պետք է նկատի ունենալ, որ ձեթի միջոցով մաքրման դեպքում հիվանդության բաց օջախները կարող են վերանալ։
Հնարավոր է հիվանդության ժամանակավոր սրացում, ընդհանուր ինքնազգացողության վատացում։
Սակայն հարկ չկա այդ առիթով մտահոգվելու, պարզապես շարունակեք մաքրումը և մեկ ամիս անց դուք կզգաք դրական արդյունքը, իսկ շատ հիվանդություններ աստիճանաբար կլքեն ձեր օրգանիզմը։
Առաջինը առողջանում և մաքրվում է վահանաձև գեղձը։
Ձեթով օրգանիզմի մաքրման մեթոդը
Վերցնում ենք մեկ ճաշի գդալ ձեթը (կատարյալ համապատասխանում է արևածաղկինը) և այն կենտրոնացնում բերանի առջևի մասում։ Այնուհետև այն պետք է «ծամել» և ծծակի կամ կոնֆետի նման ծծել։
Շատ կարևորը է, որ ձեթը կուլ չտաք, հատկապես՝ բուժման առաջին օրերին։ Արարողությունը պետք է կատարել առանց լարման, թեթև և ազատ։
Այդպիսի մեկ արարողության տևողությունը 25-30 րոպե է։ Սկզբում ծամված ձեթը կդառնա ավելի խիտ, իսկ այնուհետև ջրի պես հեղուկ, և այդ ժամանակ այն պետք է թքել։
Հեղուկը պետք է դառնա կաթնագույն։ Այս գունը մեզ հուշում է թույնի ներծծման, ինչպես նաև դրա չեզոքացման մասին։ Եթե թքած հեղուկը դեղին գույն ունի, ապա գործընթացը համարվում է չավարտված և հաջորդ անգամ արարողության ժամանակը պետք է երկարացնել 5-10 րոպեով։
Դուրս թափած հեղուկը վարակված է և պարունակում է բազմաթիվ տոքսիններ։
Այս գործողությունը նպատակահարմար է կատարել օրական երկու անգամ․առավոտյան՝ սոված ժամանակ և երեկոյան քնից առաջ՝ դատարկ ստամոքսով (այդ ժամանակ շատ հիվանդությունների հարուցիչներ գտնվում են բերանի խոռոչում՝ ատամների հիմքերի մոտ)։
Ձեթով մաքրման ժամանակ օրգանիզմն ազատվում է վնասակար միկրոմիջավայրից, լորձից, աղերից, վիրուսներից, բակտերիաներից, տոքսիններից, միաժամանակ աշխուժանում է գազա և նյութափոխանակությունը։
Ազդեցությունն ավելի մեծացնելու համար ձեթը թքելուց հետո բերանի խոռոչը ողողոք եղեսպակի թուրմով։
Աղբյուր` LADYNEWS.am