Կարևոր իրադարձություններ

Ամերիկուհին փորձել է նետվել ինքնաթիռից՝ «Ես Աստված եմ» բղավելով (տեսանյութ)

07 Մարտ, 2018 16:02
Ամերիկուհին փորձել է նետվել ինքնաթիռից՝ «Ես Աստված եմ» բղավելով (տեսանյութ)

Սան Ֆրանցիսկո-Բոյսա թռիչքի ժամանակ United Airlines ավիաընկերության ինքնաթիռի ուղևորուհին փորձել է նետվել օդանավից՝ «Ես Աստված եմ» բղավելով: Այս մասին հայտնում է CBS-ը:

Նշվում է, որ ուղևորուհին նետվել է դեպի ինքնաթիռի վթարային դուռը և փորձել է բացել այն: Ուղևորները կանգնեցրել են նրան՝ նստեցնելով իր տեղը: Նա շարունակ փորձել է հետ գնալ դեպի դուռը՝ բղավելով «Ես որևէ տեղեկություն չունեմ: Մենք վայրէջք ենք կատարել Բոյսայում 15 րոպե առաջ»:

Ինքնաթիռի վայրէջքից հետո կարգազանց ուղևորուհուն դիմավորել են շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները: Այժմ նա գտնվում է հոգեբուժական բաժանմունքում:  

 

Լրահոս

Դիտել ավելին