Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հրաժարվել է մեկնաբանել վերջին օրերին շրջանառվող լուրերը, թե նա գլխավորելու է անգլիական «Լիվերպուլը»։ Բրիտանական լրատվամիջոցները հաղորդում են, որ կողմերի միջեւ բանակցությունները մոտ են ավարտին, եւ գերմանացի մասնագետի հետ պայմանագիր կնքելու մասին կհաղորդվի այս շաբաթ։