«Հյուսթոն Ռոքեթսի» հարձակվողական ոճի պաշտպան Ջեյմս Հարդենի ծնկի վնասվածքը լուրջ չէ, հայտնում է «The Score»-ը:
Ամերիկացին ծնկի ցավեր է զգացել կիրակի օրն «Օրլանդո Մեջիքի» հետ կայացած նախամրցաշրջանային խաղի առաջին կեսում: Դրանից հետո նա չի կարողացել շարունակել հանդիպումը:
Երկուշաբթի օրը կայացած մարզումից հետո Հարդենը հայտարարել է ,որ իրեն շատ լավ է զգում: