Երեկ` հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք և պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Կասկադ համալիրի հարևանությամբ` Թումանյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Պեկին» չինական ռեստորանում պայթյուն է տեղի ունեցել, ինչից հետո տեղի է ունեցել հրդեհ: Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, դեպքի վայր են ժամանել թիվ 1-ին և 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատները` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻԱԽ խումբը` և նուն կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ նշված ռեստորանի խոհանոցում 20 կգ-ոց գազի բալոնից արտահոսքի կուտակումով տեղի է ունեցել պայթյուն, որից հետո հրդեհ է առաջացել: