Կարևոր իրադարձություններ

Երևանից տաք ու գեղեցիկ քաղաք գոյություն չունի. հայտնիները՝ մեր քաղաքի մասին

11 Հոկտեմբեր, 2015 14:50
Երևանից տաք ու գեղեցիկ քաղաք գոյություն չունի. հայտնիները՝ մեր քաղաքի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Մեր մայրաքաղաքը 2797 տարեկան է: Այսօր ողջ քաղաքը տոնում է Էրեբունի-Երևանի ծննդյան օրը, սա տոն է, որը հատկապես մայրաքաղաքի բնակիչների համար խորհրդանշական և շատ կարևոր է: Life.panorama.am-ը շնորհավորելով բոլորին՝ առաջարկել է հայտնի հայերին կիսվել իրենց շնորհավորական խոսքով:

   Դերասանուհի Անի Քոչարյանը, ով բոլորովին վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից՝ իր շնորհավորական խոսքում նկատեց, որ Երևանից առավել տաք ու գեղեցիկ քաղաք իր համար գոյություն չունի. «Ինձ համար մեր քաղաքը ամենագեղեցիկն է, ամենալավն է, ամենաջերմ ու տաքն է, դրանում կրկին համոզվեցի, երբ վերջերս վերադարձա Միացյալ նահանգներից. որքան մարդ լինում է օտարության մեջ, այնքան հասկանում է, թե ինչ ունի՝ հանձինս մեր քաղաքի: Ես շատ եմ սիրում Երևանը և շատ եմ ուզում, որ մեր քաղաքում մարդիկ լավ ապրեն, ապրեն այնքան գեղեցիկ, որքան գեղեցիկ է մեր քաղաքը, ուզում եմ, որ բոլորը ժպտան, իհարկե, մեզ մոտ կարծես բոլորն էլ ժպտում են, բայց, այնուամենայնիվ, մարդկանց աչքերում կա տխրություն, իսկ ես ուզում եմ, որ այդ տխրությունը վերանա և այն ժպիտը, որ կա մարդկանց դեմքերին, լինի լիաթոք, ի սրտե և ոչ ուղղակի»,- նշեց դերասանուհին:

Շարունակությունը` այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին