Կարևոր իրադարձություններ

Երևանս, դու այն քաղաքն ես, որ միավորում ես մեզ. Նաիրա Կարապետյան

10 Հոկտեմբեր, 2015 19:55
Երևանս, դու այն քաղաքն ես, որ միավորում ես մեզ. Նաիրա Կարապետյան

 

 

ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Երևանս.. Ջերմ ու բարի քաղաքս, լուրջ ու զվարճալի քաղաքս, իմաստուն և թեթև քաղաքս, հազարամյակների խորքից եկած երիտասարդ ժպիտդ ջերմացնում է բոլորիս հոգիները։ Տոնդ շնորհավոր, գեղեցկուհիս։ Կանգուն մնա։ Ծաղկիր միշտ, ինչպես այսօր ես ծաղկում, շենանում, փայլում և շողշողում։ Տոնդ շնորհավոր, հպարտս։ Սիրիր բնակիչներիդ և հյուրերիդ, ինչպես մենք ենք քեզ սիրում՝ անսահման։ Շարունակիր զարմացնել քո գրեթե 3 հազարամյա պատմությամբ և նորանոր գեղատեսիլ անկյուններով։ Եղիր միշտ այնպիսի ապահով ձեռքերում, ինչպիսիններում հիմա ես, և թող բոլոր ժամանակների քո քաղաքագլուխները քեզ սիրեն այնպես, ինչպես հիմա է։ Տոնդ շնորհավոր, միակս։ Դու այն քաղաքն ես, որ այսօր միավորում ես մեզ, աշխարհասփյուռ հայերիս, յուրաքանչյուրիս սիրելով առանձին և բոլորիս միասին։ Տոնդ շնորհավոր, ուրախս։ Արդեն ոչ միայն իմ անունից, այլ նաև նոր երևանցու, քո նոր բնակչի՝ իմ փոքրիկ Արիանայի կողմից։»

 

Լրահոս

Դիտել ավելին