Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը մամուլի ասուլիս անցկացրեց Հայաստան-Ալբանիա խաղից առաջ: Ասուլիսին ներկա էր նաև ազգային թիմի և «Փյունիկ»-ի պաշտպան Կամո Հովհաննիսյանը:
«Հավաքականի խաղերի ժամանակ երբեք չեմ խնայում ուժերս: Սակայն փոխարինումների հարցի շուրջ որոշում է կայացնում մարզիչը:
Հասկանում ենք, որ նույնիսկ Ֆրանսիայի հավաքականին 0:4 հաշվով պարտվելու իրավունք չունենք: Պետք է առաջ նայենք և ամեն ինչ անենք՝ Ալբանիայի հավաքականի նկատմամբ առավելության հասնելու համար»,- նշեց ֆուտբոլիստը: