Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    563
    571

  • RUB

    8,01
    8,26

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Երևանում դիեր են գտել

10 Հոկտեմբեր, 2015 10:59
Երևանում դիեր են գտել

Հոկտեմբերի 9-ին, ժամը 19.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի պատասխանում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են փակ դուռը և պատշգամբի հատակին հայտնաբերել 1937 թ. ծնված Դ. Հ.-ի դին:

***

Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահսուվարյան փողոցի թիվ 5 շենքի 1-ին մուտքի բնակարաներից մեկում տեղի է ունեցել ջրալցում. բնակարանի բնակիչը հոսանքահարվել է և մահացել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է որ թիվ 5 շենքի բնակարաններից մեկում հոսանքահարվել և մահացել է տան բնակիչ` 1951 թ. ծնված Վ. Դ.-ը (ծնվ. 1951թ):

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին