Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    485,5

  • EUR

    564
    572

  • RUB

    8,09
    8,34

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառմանը Հայաստանը կներկայացնեն պարզապես անգլերեն իմացողներ. «Ժողովուրդ»

10 Հոկտեմբեր, 2015 09:23
Կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառմանը Հայաստանը կներկայացնեն պարզապես անգլերեն իմացողներ. «Ժողովուրդ»

Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) 69-րդ լիագումար նիստին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 11-ից մինչեւ 17-ը, Ստրասբուրգում, կմասնակցի նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Համապատասխան պատվիրակությանը գործուղելու մասին որոշումը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռեւս մեկ շաբաթ առաջ է ստորագրել: Ըստ այդմ, պատվիրակությունը կգլխավորի ՀՀ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը, ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ Կարեն Գեւորգյանը:

Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված միջոցառմանը մասնակցող պատվիրակությունում չկա մեկը, որի անմիջական պարտականությունների մեջ է մտնում կոռուպցիայի դեմ պայքարելը: Ուղղակի պետք է եղել անգլերեն իմացող մարդ ուղարկել՝ ճառելու համար:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին