Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը հիասթափված են հարձակվող Կարիմ Բենզեմայի վնասվածքից։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն։
Հարձակվողը վնասվածք է ստացել երեկ կայացած Հայաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում (4:0): Բենզեման խաղավերջում դուբլի հեղինակ է դարձել, որից հետո ստացել ձախ ազդրի վնասվածք։
Բենզեմայի վնասվածքում «Ռեալ»-ը մեղադրում է Դիդյե Դեշամին։ Ռաֆայել Բենիտեսը վերջին 6 խաղում փոխարինել է ֆուտբոլիստին, քանի որ վերջինս ֆիզիկապես լավագույն վիճակում չի եղել։
Բենզեմայի վնասվածքի աստիճանը դեռևս հայտնի չէ։ Ֆուտբոլիստը շուտով բուժզննում կանցնի։