Yerkir.am-ը գրում է.
Վերջին օրերին սահմանին համեմատաբար հանգիստ է եղել, և կրակոցներ գրեթե չեն հնչել. Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեցին Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի համայնքների ղեկավարներ:
Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գրեթե մեկ շաբաթ է`իրենց մոտ կրակոցները քիչ են: «Անցած գիշեր չեն կրակել, հանգիստ է եղել: Նախորդ օրերին էլ գրեթե չեն կրակել: Եթե կրակում էլ են, դիրքերի ուղղությամբ են կրակում, և համարժեք պատասխանը մեր կողմից լինում է»,- ասաց գյուղապետը:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշեց, որ արտառոց միջադեպեր սահմանին չեն գրանցվել, հարաբերական անդորր է: «Հանգիստ է հիմա, բայց դե թշնամուն վստահել չի կարելի, չգիտես` մի ժամ հետո ինչ կգա գլխիդ»,- նշեց նա:
Ավելին՝ այստեղ