Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են Բերդավան

09 Հոկտեմբեր, 2015 15:54
ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են Բերդավան

ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Խրիստո Խրիստովը եւ Սայմոն Թիլերը հոկտեմբերի 9-ին այցելել են ՀՀ Տավուշի մարզի Բերդավան գյուղ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ի երեկոյան ադրբեջանական կողմի հրետակոծության հետեւանքով Բերդավանում զոհվել էր 2 կին, եւս 3 մարդ բեկորային վնասվածք էր ստացել։ Վնասվել էին տների տանիքները, մշակույթի տան, փոստի եւ երաժշտական դպրոցի շենքերը։ ԵԱՀԿ ներկայացուցիչները Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանի ուղեկցությամբ եղել են վնասված տներում, որտեղ մահացել եւ վիրավորվել էին խաղաղ բնակիչները, ինչպես նաեւ այցելել են կրակոցներից տուժած մշակույթի տունը։ ԵԱՀԿ նախագահները կարողացել են անձամբ համոզվել, որ գյուղը գնդակոծվել է թուրքական ծագման TR-107 սարքավորումներով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ գնդակոծումից տուժած գյուղ էր այցելել Ֆրանսիայից ժամանակ տեսչական խումբը։ Հակառակորդի ագրեսիայից սեպտեմբերի 24-ի երեկոյան Այգեպար, Այգեհովիտ եւ Բերդավան գյուղերում զոհվել էր 3 եւ վիրավորվել 4 խաղաղ բնակիչ։

 

Լրահոս

Դիտել ավելին