Կարևոր իրադարձություններ

Փլուզում` Սյունիքի մարզում

09 Հոկտեմբեր, 2015 15:10
Փլուզում` Սյունիքի մարզում

Հոկտեմբերի 9-ին, ժամը 10.45-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Իսրայելյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մասնաճյուղի «Անասնաբուժասանիտարական լաբորատորիայի ծառայության կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի առաստաղը փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել Սիսիանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել են լաբորատորիայի (կառուցված 1952 թ.) փայտե առաստաղի կառուցատարերը՝ մոտ 12 քմ, տուժածներ չկան: Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետը, կենդանիների և բույսերի պաշտպանության բաժնի պետը և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:

 

Լրահոս

Դիտել ավելին