Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Լուգանսկի մերձակա զինապահեստում, 5 հազար բնակիչ Է տարհանվել Սվատովոյից

30 Հոկտեմբեր, 2015 18:25
Հրդեհ Լուգանսկի մերձակա զինապահեստում, 5 հազար բնակիչ Է տարհանվել Սվատովոյից

Շուրջ հինգ հազար բնակիչ Է հեռացել Լուգանսկի մարզի Սվատովո քաղաքից, որտեղ հոկտեմբերի 29-ին հրդեհ Էր բռնկել ռազմամթերքի պահեստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 30-ին հաղորդել Է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 29-ի երեկոյան Կիեւի վերահսկողության տակ գտնվող Սվատովո քաղաքի զորամասի պահեստում սկսել Է պայթել ռազմամթերքը: Հրդեհի մակերեսը կազմել Է շուրջ 9 հազար քառակուսի մետր: Ներքգործնախարարությունը եւ փրկարարները ձեռնամուխ են եղել արտակարգ պատահարի տեղափակմանը: Տեղական իշխանությունները հաղորդել են մեկ զոհվածի եւ չորս տուժածների մասին: Ուկրաինայի ուժայինների տվյալներով՝ զոհվել Է մեկ եւ վիրավորվել ութ մարդ, այլ տվյալներով՝ զոհվել են երկուսը: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը պայթյունները որակել Է որպես ահաբեկչական գործողություն:

«Սվատովոյի բնակչության ընդհանուր թվաքանակը կազմում Է 19,7 հազար, Միլովատկա գյուղինը՝ 2,3 հազար: Պատահարի գոտում գտնվում են 476 բազմահարկ եւ մասնավոր բնակելի տներ, որոնցում ապրում Է շուրջ 6 հազար մարդ: Առավոտվա դրությամբ Սվատովո քաղաքից ինքնուրույն մեկնել Է շուրջ 5 հազար մարդ»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Ուկրաինայի Արտակարգ պատահարների պետական ծառայության տվյալներով՝ քաղաքում սկսվել Է բնակչության ընդհանուր տարահանումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Լրահոս

Դիտել ավելին