Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ոստիկանության կողմից ձերբակալվել է առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար, հայտնում է Sport.es-ը` հղում կատարելով Cadena Ser ռադիոկայանին:
Միջեդեպը տեղի է ունեցել, երբ ֆուտբոլիստն ընթրիքից հետո ընկերների հետ վերադառնալիս է եղել տուն: Նրան կանգնեցրել է ավտոտեսուչը, իսկ ֆրանսիացին չի կարողացել ներկայացնել իր վարորդական իրավունքը դրանց բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ արագությունը գերազանցելու պատճառով Բենզեման մայիսին 8 ամսով զրկվել է վարորդական իրավունքից: