Կարևոր իրադարձություններ

Աստղագուշակ. Հոկտեմբերի 28

28 Հոկտեմբեր, 2015 09:40
Աստղագուշակ.  Հոկտեմբերի 28

Խոյ

Խոյերի ուշադրության կենտրոնում այսօր կլինեն նյութական գործերը: Գումար կվաստակեք, թե կվատնեք, կախված կլինի ձեր ներկայիս առաջնայնություններից և հնարավորություններից: Նյութական վիճակն ամրապնդելու համար անհրաժեշտ է ջանասիրաբար աշխատել, չվախենալ դժվար գործնական առաջադրանքներից, այլ ճանապարհ այժմ չունեք: Եթե լավ վիճակում եք, կարող եք հավելյալ գումար վաստակել: Չարժե մոռանալ լիարժեք սնման մասին:

Ցուլ

Ցուլերը գտնվում են հնարավորությունների գագաթնակետին, կարող են լավ արդյունք ակնկալել ցանկացած գործունեությունից: Ձեր պոտենցիալը մեծ է, հանգամանքները նույնպես հաջող են դասավորվել, այդ իսկ պատճառով՝ չարժե ժամանակ կորցնել: Օրը թույլ է տալիս ձեզ սովորականից շատ անել՝ խուսափելով անպետք շտապողականությունից և վազվզոցից: Ակտիվության համար խթան կարող է լինել գործնական կամ անձնական հետաքրքրությունը, մարզական ազարտը:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում զբաղվել ընթացիկ կարիքներով, որոնք այժմ արդիական են: Այսօր կարևոր է ջանքերի համոզիչ արդյունքը, այլ ոչ աբստրակտ հայտարարություններն ու խոստումները: Հիմնական գործողությունները պետք է իրականացվեն ոչ թե ձեր անձնական կարիքների բավարարման, այլ հանուն հիմնական գաղափարի, օրինակ՝ տան կառուցման կամ բարեկարգման, բիզնեսի զարգացման, միջոցների ներդրման, ֆինանսական հենարանի ամրացման համար:

Խեցգետին

Խեցգետինների համար եկել է աշնան ամենաբեղմնավոր պահերից մեկը: Չդադարելով ցանկանալ և երազել՝ երազանքների մի մասը կարելի է կյանքի կոչել: Այսօր փողերի և կարողությունը բազմապատկելու ձեզ հարմար եղանակի հոտառություն կունենաք: Կարող են աճել պահանջները, ախորժակները, սակայն իրավիճակը կհուշի իրականության և երևակայության օպտիմալ հարաբերակցությունը: Բարեհաջող օրեր են ցանկացած ակտիվության համար:

Առյուծ

Առյուծներին օգտակար կլինի աշխատանքային էնտուզիազմը: Եթե սիրում եք ձեր աշխատանքը, գործն ավելի արագ կընթանա, իսկ պարգևատրումը կփոխհատուցի բոլոր ծախսերը: Օրը հարմար է նաև զանազան գնումների համար, որոնցում կհամադրվեն գեղեցկությունն ու գործնականությունը: Լավ կլինի գնումներ կատարել աշխատանքի կամ տան համար, այդ թվում՝ մեծածախ: Հաջող կլինի բազմաֆունկցիոնալ սարքի ընտրությունը:

Կույս

Կույսերի հնարավորություններին այսօր շատերը կնախանձեն: Կարող եք ձեզ թույլ տալ թանկարժեք գնումներ, խոշոր վարկեր, նախագծերի ընդլայնում: Եթե վարձու աշխատող եք, գործատուն շռայլորեն կվճարի ձեր աշխատանքի դիմաց: Որպեսզի գործընկերները չվերածվեն քողարկված մրցակիցների, վերածե՛ք նրանց ընկերների՝ օգտագործելով հոգեբանական և նյութական խթանները: Օրը հաջող է թանկարժեք հագուստի, կոշիկի, կոսմետիկայի, տեխնիկայի ձեռք բերման համար:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ է տրվում ուշադրությունը կենտրոնացնել իրական հարմարությունների և արժեքների վրա: Հենց դրանց վրա այժմ արժե միջոցներ ծախսել: Առձեռն հաշվարկն այսօր նախընտրելի է վիրտուալ ֆինանսական գործողություններից: Չարժե լայնորեն ցուցադրել ձեր հաջողությունները: Ձեր եկամուտներով կարող են հետաքրքրվել ոչ միայն ընկերները, այլև չարակամները, հարկային մարմինները:

Կարիճ

Կարիճների գործընկերային կապերն այսօր հիմնված են փոխադարձ շահերի գումարի վրա: Չարժե թերագնահատել զուտ նյութական հարցերի կարևորությունը, սակայն սխալ կլինի ամեն ինչում միայն շահույթ հետապնդելը: Այլ մարդկանց դուք հրապուրում եք ոչ միայն գործնական որակներով, այլև անձնական արժանիքներով, և այդ համակրանքը փոխադարձ բնույթի է: Օրը բարեհաջող է ընդհանուր ուղղությամբ համատեղ ջանքերի, բիզնես համագործակցության ամրապնդման համար:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար առաջնայինը գործնական որակների զարգացումն է: Առաջին պլան կարող են դուրս գալ առօրյա գործերի կազմակերպման, ծառայությունների մատուցման, բուժման վերաբերյալ հարցերը: Իդեալիզմն ու բարեգործությունն այսօր ավելի շատ կխանգարեն գործին, քան կօգնեն: Վարպետությունը, գործնականությունն ու տնարարությունը կօգնեն կարիերայի աճին: Շատ բան կախված կլինի միջոցները տնօրինելու ունակությունից:

Այծեղջյուր

Այծեղջյուրները լավ գլուխ կհանեն ինչպես տեխնիկական, այնպես էլ ստեղծագործական աշխատանքից: Հաջողությունները նվազեցնել կարող է  դանդաղկոտությունը, արագության պակասը: Եթե դուք փորձառու մասնագետ եք, դա չի խանգարի վերջնական արդյունքին: Սկսնակների համար կարևոր կլինի նախ տրամադրվել առաջարկված դերին: Հիանալի օր է կոսմետիկ գործընթացների համար: Սիրային հարաբերություններում կարևոր է հարմարավետ մթնոլորտը:

Ջրհոս

Հարմար օր է վարպետության բարձրացման համար: Չարժե իջեցնել լավ աշխատանքի չափանիշները՝ հատկապես, եթե խոսքը հիմք գցելու մասին է: Օրինակ՝ փորձել ինքնուրույն ռիսկային հնարքներ կատարել, զբաղվել խոշոր շների վարժեցմամբ, տեխնիկայի տեղադրմամբ, կահույքի հավաքմամբ, ինքնաբուժությամբ: Բարդ գործողություների որակյալ կատարումն ավելի լավ է թողնել մասնագետներին: Օրինակ՝ շինարարների բրիգադ վարձել, դիմել ոսկերչի և այլն:

Ձկներ

Ձկներին օգտակար կլինի համագործակցությունը՝ հատկապես գործնական շարժառիթներով: Ջանքերի համադրումը ներդաշնակ արդյունք կտա, շատ դեպքերում հեռանկարներ կբացվեն հետագա համատեղ գործունեության համար: Կանանց խորհուրդ չի տրվում տղամարդու աշխատանք կատարել, և հակառակը: Օրը բարեհաջող է փոխօգնութան և թևարկման, ամուսնության ամրապնդման, հավասար գործընկերության համար: Հնարավոր է նվեր, բոնուս ստանաք:

 

Լրահոս

Դիտել ավելին