Կարևոր իրադարձություններ

Քարաթափումներ են եղել մի շարք փողոցներում

28 Հոկտեմբեր, 2015 09:38
Քարաթափումներ են եղել մի շարք փողոցներում

Հոկտեմբերի 27-ին, ժամը 22.40-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ 57-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

«Թումանյանի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցներն իրականացնում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ժամը 02.00-ի դրությամբ «Թումանյանի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցներն ամբողջությամբ մաքրել են ավտոճանապարհը:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Լուսակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում` ճանապարհը դարձնելով դժվարանցանելի:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 09.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Խաչիկ-Արենի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Խաչիկ-Արենի ավտոճանապարհի 12-րդ կմ-ում հարակից ժայռից պեկվել է 4 քարաբեկոր:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի մասից հեռացրել են բեկորները:

***

Հոկտեմբերի 27-ին, ժամը 09.14-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան մարզադաշտի մոտակայքում՝ ճամփեզրի արգելապատնեշից, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհին առաջացել է խցանում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել ճամփեզրի արգելապատնեշից վերև գտնվող սարալանջից:

Հրշեջ-փրկարարները ավտոճանապարհի երթևեկելի հատվածից քարերը (20×10սմ.) տեղափոխել են անվտանգ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին