Կարևոր իրադարձություններ

Տավուշի միջպետական ճանապարհը կովերի մայրուղի է դարձել. «Ժողովուրդ»

28 Հոկտեմբեր, 2015 09:20
Տավուշի միջպետական ճանապարհը կովերի մայրուղի է դարձել. «Ժողովուրդ»

Տավուշի մարզի վարորդները «Ժողովուրդ»-ին պարբերաբար բողոքում են, որ  մարզի տարածքով ձգվող միջպետական ճանապարհը դարձել է կովերի ճանապարհ:  Առանց հսկողության արածող, ճանապարհին անսպասելիորեն հայտնվող կովերը հատկապես շատ են Դիլիջան-Հաղարծին, ինչպես նաեւ Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս-Ջուջեւան  հատվածում:

Վարորդներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ ոչ իր մեղքով այս տարի 2 անգամ Կիրանցում եւ Ջուջեւանում «Մերսեդես» մակնիշի մարդատար ավտոմեքենայով բախվել է կովերի, ինչի հետեւանքով կրել է ավելի քան 300 հազար դրամի վնաս: Նկատենք, սակայն, որ կովերին ճանապարհից հեռացնելու խնդիրը ոչ մի կազմակերպության կամ պետական մարմնի չի մտահոգում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին