Կարևոր իրադարձություններ

Վազգեն Խաչիկյանին տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ. «Հրապարակ»

28 Հոկտեմբեր, 2015 07:48
Վազգեն Խաչիկյանին տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ. «Հրապարակ»

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով դատավճիռը մտել է ուժի մեջ, քանի որ վճռաբեկ դատարանը բողոքը մերժել է, տեղեկացանք Վազգեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանից։ «Մենք սպասում էինք, որ մեր բողոքը պետք է ընդունի, քանի որ այնտեղ մենք ակնհայտ խախտումներ էինք նկատել, ու մեզ համար զարմանալի էր, թե ինչու նմանատիպ որոշում ընդունեցին»,–ասաց պաշտպանը՝ հավելելով, որ վճռաբեկը դատական վերջին ատյանն էր, և գործն այսքանով ավարտված է։ Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ «կազմակերպված խմբով բյուջեից 300 միլիոն դրամ խարդախությամբ հափշտակելու ու յուրացնելու համար»։

 

Դատարանը որոշել է նաև նրանից բռնագանձել 170 միլիոն դրամ։ Այս գործով դատապարտվել են նաև Խաչիկյանի 12 ենթակաները, որոնցից 8-ի նկատմամբ պայմանական ազատազրկման դատավճիռ է արձակվել։ Ժորա Վարոսյանն ասաց, որ պետությանը պատճառված վնասի չափի հետ կապված՝ իրենք խնդիրներ ունեն. «Մենք չենք ընդունում այդ չափը, 30 միլիոն դրամ գումարն ավել է»։ Վազգեն Խաչիկյանին արդեն տեղափոխել են «Վանաձոր» ՔԿՀ։ Նա մոտ վեց ամսից հնարավորություն կունենա դիմել բաց ռեժիմով ազատազրկումը կրելու համար, ապա նաև պայմանական վաղաժամկետ ազատման համար։ Սակայն, դատելով 12 տարվա ազատազրկման դատավճռից, քիչ հավանական է, որ իշխանությունը մեղմացնի նրա պատիժը:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին