Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի 9 տարեկան դուստրը՝ Շայլոն ցանկանում է տղա լինել: Նա ի սկզբանե ցանկացել է խաղալ տղաների հետ, ունի կարճ սանրվածք և մի անգամ նույնիսկ խնդրել է իրեն Ջոն անվանել:
Այժմ դերասանները մտահոգ են, որ երեխան կցանկանա սեռը փոխե:
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ վերջերս Ջոլին և Փիթը Շայլոյին տարել են գենդերային հարցերով մասնագետի մոտ: Ընտանիքի անանուն աղբյուրի պնդմամբ՝ ծնողները «Շայլոյին սիրում են ցանկացած կերպարով» և ըմբռնումով կվերաբերվեն նրա ցանկացած ընտրությանը: Բժիշկը չի կարողացել պատասխանել հարցին՝ Շայլոն «տղայակա՞ն» աղջիկ է, թե՞ տրանսգենդեր:
Ըստ բժիշկների` Շայլոյի հակումներն ավելի պարզ կդառնան դեռահասության տարիքում: Նրանք նաև հերքել են Բրեդ Փիթի ենթադրությունները, որ իր աղջիկն իրեն տղայի պես է պահում, քանի որ ամբողջ ժամանակ շրջապատված է եղբայրներով:
Շայլո Ջոլի-Փիթը ծնվել է 2006թ.: Նա Ջոլիի և Փիթի առաջին և միայ կենսաբանական երեխան է: